
ԱՇԽԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<< Ես հայ եմ>> առցանց դպրոցի ծրագրերի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու, դասավանդում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Դասավանդվող առարկաներ՝ Հայոց եւ համաշխարհային պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների, սեմինարների եւ գիտաժողովների:

ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մանկավարժ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի անվան կրթահամալիրում, Երևանի պետական համալսարանի դասախոս, կրթության փորձագետ, անցկացնում է ուսուցիչների մեթոդական վերապատրաստումներ և սեմինարներ:

ՆԵԼԼԻ ՓԻԼՈՍՅԱՆ
Շախմատի ուսուցիչ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, առաջին կարգային շախմատիստուհի, երեք աշխատանքային տետրերի հեղինակ: Վերապատրաստվել է Հայաստանի Շախմատի Ակադեմիայի մասնագետ-խմբերի կողմից, մասնակցել է մանկավարժական տարբեր թեմաներով սեմինարների և գիտաժողովների:
